Վաշինգտոնի գլխավոր պահանջը՝ Երևանին


Վաշինգտոնի գլխավոր պահանջը՝ Երևանին
Սեպտեմբեր 27 20:06 2022

Ուկրաինայում շարունակվող Ռուսաստան-Արևմուտք պատերազմի և Հայաստանի համար անվտանգային աննախադեպ ճգնաժամի շրջափուլում ակտիվություն է նկատվում հայ-ամերիկյան հարաբերություններում:

Սա,իհարկե, պայմանավորված է հարավային Կովկասի և Հայաստանի նկատմամբ Միացյալ Նահանգների հետաքրքրությունների շեշտակի աճով, ինչն էլ իր հերթին՝ ունի աշխարհաքաղաքական ներկայիս իրավիճակի հետքը՝ Ռուսաստանին Հարավային Կովկասից վերջնականապես դուրս բերելու գլխավոր նպատակով: Աշխարհաքաղաքական այս պլանն իրագործելու ամենակարճ ճանապարհը ՌԴ ռազմաքաղաքական ներկայության վերացումն է թե՛ հակամարտությունների, այսպես կոչված, լուծման, թե՛ տարածաշրջանում Ռուսաստանի հետ երկկողմ հարաբերությունների թուլացման և անվտանգության երաշխավորի՝ ՌԴ-ի իմիջը հեղինակազրկելու միջոցով:

Այս նպատակի հարցում և Հարավային Կովկասում ու Հայաստանում ՌԴ քաղաքականությունը վերլուծության լիովին առանձին թեմա է, որին ևս պարբերաբար անդրադառնում ենք՝ արձանագրելով, թե ինչպես է փոխվում Հարավային Կովկասի նշանակությունը Ռուսաստանի համար վերջին տարիներին, իսկ հատկապես՝ վերջին ամիսներին:

Ավելին՝168.am