«Ինջիրլիք»-ը ՆԱՏՕ-ի բազան չէ. Թուրքիայի պաշտպանության նախարար


«Ինջիրլիք»-ը ՆԱՏՕ-ի բազան չէ. Թուրքիայի պաշտպանության նախարար
Հունվար 6 22:25 2017

Թուրքական Haber Türk հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը հայտարարել է, որ «Ինջիրլիք»-ը ՆԱՏՕ-ի բազան չէ, և որ բոլորը պետք է իրենց համար հստակ գիտակցեն դա։

Նրա խոսքերով՝ ՆԱՏՕ-ի երկրների զինծառայողները «Ինջիրլիք»-ի ավիաբազայում գտնվում են Թուրքիայի թույլտվությամբ. «Թուրքիան այդ հարցի շուրջ բանակցություններ է վարում ԱՄՆ-ի ու միջազգային դաշինքի մյուս երկրների հետ։
Եթե այդ երկխոսությունը սպառնա Թուրքիայի շահերին և բանակցություններն ավարտվեն անարդյունք, ապա Անկարան կդիտարկի հնարավոր բոլոր տարբերակները»։

Ըշըքը հայտարարել է, որ առաջին ահաբեկչությունները Թուրքիայում կատարվել են 1980-ական թվականներին, և դրանք հաճախակիացել են Պարսից ծոցի պատերազմից հետո.
«Ահաբեկչության երկրորդ ալիքը բաժին է ընկել Իրաքի օկուպացմանը հաջորդած ժամանակաշրջանին։ Ձախ հոսանքի ահաբեկիչներին միացել են ԴԱԻՇ-ի ահաբեկիչները։ Եվս մեկ գլխացավանք են դարձել Ֆեթհուլլահ Գյուլենի ահաբեկչական հոսանքի կողմնակիցները։
Թուրքիան 100 տարի անց վերստին հայտնվել է պատմական տուրբուլենտության գոտում։ Հստակ առաջադրանք է դրվել՝ նվազագույնի հասցնել Անկարայի մասնակցությունը տարածաշրջանային գործընթացներին»։