Եռաբլուր զինվորական պանթեոնից հեռացրել են Արցախի դրոշը. այն փոխարինել են ՀՀ եռագույնով (Photo)


Եռաբլուր զինվորական պանթեոնից հեռացրել են Արցախի դրոշը. այն փոխարինել են ՀՀ եռագույնով (Photo)
Սեպտեմբեր 22 14:45 2022
Սա երեկ եմ նկատել, բայց գուցե երկար ժամանակ ա ինչ այսպես ա։ Առնվազն մայիս ամսին Եռաբլուրում ծածանվում էին Արցախի ու Հայաստանի դրոշները (նկար 1)։ Երեկ նկատեցի, որ միայն Հայաստանինն են թողել, այսինքն Արցախինը փոխարինել են Հայաստանինով։ Էս ի՞նչ հաշիվ ա, տղերք։ Արդեն Եռաբլուրից էլ եք հանո՞ւմ Արցախի դրոշները։
Արցախի դրոշ չունե՞ք, որ կախեք, թե հրաման ունեք Արցախի թեմն ինչքան կարաք շուտ մոռացության տաք։ Թե նիկոլը որ գալիս ա, չի ուզո՞ւմ, որ ինչ բան ըտեղ իրան Արցախի մասին հիշեցնի։ Բա Արցախի համար ընկած տղերքի՞ն ինչ եք անելու։
Ու, որ Եռաբլուրի ղեկավարության մասին մի բան ես գրում, հայտնվում են մարդիկ, ովքեր ղեկավարների գովքն են անում, ու պատմում, թե ինչ հայրենասեր են նրանք։ Սե՞նց են արտահայտում էդ հայրենասիրությունը։



loading...