Վայոց Ձորում 2 արկ Կեչուտի ջրամբարն է ընկել


Վայոց Ձորում 2 արկ Կեչուտի ջրամբարն է ընկել
Սեպտեմբեր 16 11:45 2022

Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով Վայոց Ձորի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերը մի շարք վնասներ են կրել․ Կառավարության նիստում ներկայացրել է ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը։

Վայոց Ձորում 2 արկ Կեչուտի ջրամբարն է ընկել, տուժել են հյուրատներ, առողջարաններ, վնասվել է ճոպանուղին, Հրշեջ–փրկարարական ջոկատի շենքը և մարդկանց անձնական օգտագործման գույքը, այդ թվում` մեքենաներ։

 

«Ունենք էլեկտրամատակարարման գծերի հետ կապված խափանումներ, մասնավորապես Սյունիքի մարզում, Սիսիան համայնքում։ Գեղարքունիքի մարզում հիմնականում վնասվել են մարդկանց տները, ցորենի ու գարու արտերը, Սոթքում 55-60 տուն է վնասվել, անասնագոմեր, գազամատակարարման բազմաթիվ խողովակներ և  մի շարք մեքենաներ»,– մանրամասնել է նախարարը։