Ի՞նչ է լսել Կարեն Կարապետյանը վերջին օրերին (տեսանյութ)


Ի՞նչ է լսել Կարեն Կարապետյանը վերջին օրերին (տեսանյութ)
Հուլիս 25 15:01 2017

Armday.am-ն արդեն անդրադարձել է Հայաստանի տարբեր տարիների վարչապետների երաժշտական ճաշակներին: Երգել և նվագել սիրող վարչապետների թվում են Կարեն Կարապետյանը, Հրանտ Բագրատյանը, Տիգրան Սարգսյանը, նրանցից հետ չի մնում նաև Հովիկ Աբրահամյանը, ով նվագելով կամ երգելով, թեև, աչքի չի ընկել, փոխարենը շատ են դրվագները, երբ վերջինս պարել է այս կամ այն միջոցառման ժամանակ:

Նրանցից ոմանք նաև ակտիվ են ֆեյսբուքում. վարչապետ Կարեն Կարապետյանի էջն ուսումնասիրելով՝ կարելի է նկատել, որ այն բացի աշխատանքային նյութեր, տարբեր ինֆորմացիաներ տեղադրելուց զատ, նաև որոշակի անձնական տիրույթ է, որտեղ Կարապետյանը շատ հաճախ կիսվում է տարբեր կատարումներով՝ բարի օր ու լավ տրամադրություն մաղթելով իր հետևորդներին:

Մենք ուսումնասիրել ենք, թե ինչ է լսել վերջին օրերին Կարեն Կարապետյանը: