Կոտայքի մարզում կորած 6-ամյա երեխային փրկարարները գտել են


Կոտայքի մարզում կորած 6-ամյա երեխային փրկարարները գտել են
Հուլիս 25 08:54 2017

ԱԻՆ-ից հայտնում են, որ հուլիսի 24-ին՝ ժամը 21:31-ին, ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի 16-րդ փողոցի տներից մեկի երեխան (6 տարեկան) դուրս է եկել տանից և չի վերադարձել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

ժամը 22։17-ին 2011 թ. ծնված Յ. Է.-ը գտնվել է տեղի ուժերով: