Վարդենիսի շրջանում ամբողջ գիշեր մարտերը նույն ինտենսիվությամբ շարունակվել են. Armday


Վարդենիսի շրջանում ամբողջ գիշեր մարտերը նույն ինտենսիվությամբ շարունակվել են. Armday
Սեպտեմբեր 13 08:10 2022

Armday.am-ի հավաստի տեղեկություններով ամբողջ գիշեր նույն ինտենսիվությամբ Վարդենիսի շրջանում մարտերը շարունակվել են:

Թշնամին կիրառում է հարվածային և հետախուզական ԱԹՍ-ներ, հրթիռային համակարգեր, ականանետեր, որոշ հատվածներում ընթանում են տեղային մարտեր: 

Րոպեներ առաջ թշնամին կրկին հարվածել է նաև Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղին:

Թշնամին հիմնականում հարվածի տակ է պահում Սոթք, Կութ, Մեծ Մասրիկ, Նորաբակ, Վերին Շորժա հատվածները:

Զոհերի և վիրավորների մասին տվյալները դեռևս ճշտվում են: