Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ Դիլիջանում տեղադրվեց խաչքար` նվիրված 44֊օրյա պատերազմի անմահ հերոսներին


Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ Դիլիջանում տեղադրվեց խաչքար` նվիրված 44֊օրյա պատերազմի անմահ հերոսներին
Սեպտեմբեր 12 15:27 2022

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ Դիլիջանի զինվորական պանթեոնում տեղադրվել է 44-օրյա պատերազմում անմահացած հերոսների հիշատակին նվիրված խաչքար:

Տավուշի մարզի հերոսածին ծնողների ցանկությունը կյանքի է կոչվել կարճ ժամանակում։

ԲՀԿ մարզային կառույցների ղեկավար Արմեն Մանուկյանը պատմեց, որ իր հետ հանդիպմանը ծնողները ցանկություն են հայտնել, որ Դիլիջանում ևս խաչքար տեղադրվի։ «Նույն օրն այդ մասին տեղեկացրի Գագիկ Ծառուկյանին և հանձնարարական ստացա հաջորդ օրը սկսել աշխատանքները։ Այսօր ունենք այս գեղեցիկ խաչքարը», - նշեց նա։

 

Խաչքարի աջ և ձախ կողմերում Դիլիջանի և հարակից  բնակավայրերի 28 հերոսների անուններն են։ 28 անմահ անուն, որոնք կյանքը զոհեցին հանուն հայրենիքի։

Մանրամասները՝ տեսանյութում