ՀՀ վարչապետը 16% վստահության քվե ունի. Ադրբեջանն շտապում է


ՀՀ վարչապետը 16% վստահության քվե ունի. Ադրբեջանն շտապում է
Սեպտեմբեր 12 00:41 2022

Հարցումների ողբերգական պատկերը՝ խաղաղության պայմանագիր կնքող, Արցախի Հանրապետություն բառակապակցությունն իսկ արտասանել չկամեցող, ամենայն զիջումների պատրաստ ՀՀ վարչապետը, որն աջ ու ահյակ իր մանդատի մասին է խոսում, 16 տոկոս վստահության քվե ունի 2022 թ․ հունիսի 10-ից 21-ը Միջազգային հանրապետական ինստիտուտի պատվերով անցկացված հարցումների տվյալներով: Ըստ ամենայնի, մեր տարածաշրջանում շահեր ունեցող միջազգային շահագրգիռ կառույցներն ու պետությունները այդ մասին արդեն գիտեն, ուստի Ադրբեջանը սպառնում և շտապում է, Թուրքիան նրան աջակցում, ԵՄ-ն ևս, ԱՄՆ-ն իր համանախագահին է Մինսկի խմբում առաջ մղում՝ հասկանալով, որ Հայաստանի թրքահպատակեցումը բնավ ձեռնտու չէ, Ռուսաստանը նյարդային իրավիճակում է՝ Վլադիվոստոկում Փաշինյանին ստիպելով իրենց հաճոյանալու և ռուսամետ երևալու անարժեք հավաստիացումներ հնչեցնել, միայն Ֆրանսիան է հապաղում դեռ: Բայց ամենաողբերգականը Հայաստանում միավորող ազգային քաղաքական ուժի՝ գաղափարական թիմի և անհատների սովն է, ասպարեզում գտնվող անձերի հանդեպ վստահության ճգնաժամ է, որից փորձում է ամեն կերպ օգտվել մոլորյալ 16 տոկոսի վստահությունը պահպանած Փաշինյանն իր գործն ավարտին հասցնելու համար»: