Ադրբեջանի ՊՆ-ն ապատեղեկատվություն է տարածել. ՀՀ ՊՆ


Ադրբեջանի ՊՆ-ն ապատեղեկատվություն է տարածել. ՀՀ ՊՆ
Սեպտեմբեր 11 12:42 2022

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել:

 

 

 Այս մասին հաղորդագրություն է տարածել  ՀՀ պաշտպանության նախարարությունը։

 

Սեպտեմբերի 10-ի լույս 11-ի գիշերը ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել:

 

 

Ըստ աղբյուրի՝ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների լիարժեք վերահսկողության տակ: