«Երազի իմ երկիր հայրենի» երգը՝ Ազատամարտիկների պուրակում՝ զոհվածների հայացքների ներքո (տեսանյութ)


«Երազի իմ երկիր հայրենի» երգը՝ Ազատամարտիկների պուրակում՝ զոհվածների հայացքների ներքո (տեսանյութ)
Սեպտեմբեր 11 12:38 2022
Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել․ 
 
««Երազի իմ երկիր հայրենի» երգը՝ Ազատամարտիկների պուրակում՝ զոհվածների հայացքների ներքո...
 
Այսօր Ստեփանակերտում կայացավ Շուշիի «Վարանդա» մանկապատանեկան երգչախմբի համերգը՝ նվիրված նրա հիմնադրման 30-ամյակին:
 
Գեղարվեստական ղեկավար Զաքար Քեշիշյանի անզուգական գլխավորությամբ հրաշալի ձևով հանդես եկան երեխաները՝ երգելով հայրենասիրական, քնարական ու կատակային երգեր: Իսկ վերջում երգչախումբը գնաց Ազատամարտիկների պուրակ և զոհվածների հուշատախտակի մոտ երգեց «Երազի իմ երկիր հայրենի»-ն:
Վայելե՜ք»: