Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է ․ ՊՆ–ն հերքում է ադրբեջանական կողմին


Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է ․ ՊՆ–ն հերքում է ադրբեջանական կողմին
Սեպտեմբեր 10 11:56 2022

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե իբր սեպտեմբերի 9-ին ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ` չի համապատասխանում իրականությանը:

 

 

Այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի պաշտպանության նախարարությունը:

 

«Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների լիարժեք վերահսկողության տակ»,- նշել են Պաշտպանության նախարարությունից: