Առեղծվածային դեպք՝ Երևանում. հնչել են կրակոցներ. տատ ու թոռ հրազենային վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ


Առեղծվածային դեպք՝ Երևանում. հնչել են կրակոցներ. տատ ու թոռ հրազենային վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ
Սեպտեմբեր 9 22:04 2022

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  քիչ առաջ կրակոցներ են հնչել Երևանում: Շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը Շենգավիթ վարչական շրջանի Մանանդյան փողոցի շենքերից մեկի բնակարանից հրազենային վնասվածքներով Երևանի տարբեր հիվանդանոցներ են տեղափոխել 2 քաղաքացու:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վիրավորները տատ ու թոռ են: Թոռը, որը տղա է, 25 տարեկան է, տեղափոխվել է «Էրեբունի», իսկ  89-ամյա տատիկը՝ «Շենգավիթ» բժշկական կենտրոններ: 

Այս պահին նշված հիվանդանոցներ են ժամանել ոստիկանության Շենագվիթի բաժնի և Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի քննիչները: 

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորների ինքնությունը, ինչպես նաև ինչ հանգամանքներում են հրազենային վնասվածքներ ստացել: 

Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: