«Հյուսիսային Կորեան օրենք է ընդունել, որը նրան իրավունք է տալիս կանխարգելիչ միջուկային հարված հասցնել». Արտակ Զաքարյան


«Հյուսիսային Կորեան օրենք է ընդունել, որը նրան իրավունք է տալիս կանխարգելիչ միջուկային հարված հասցնել». Արտակ Զաքարյան
Սեպտեմբեր 9 16:52 2022

ՀՀԿ-ական գործիչ Արտակ Զաքարյանը գրում է. «Մինչ գեոքաղաքական գործընթացները փորձում են մեղմել կամ կառավարել աշխարհում կուտակված բազմաթիվ պայթյունավտանգ կոնֆլիկտները, Հյուսիսային Կորեան օրենք է ընդունել, որը նրան իրավունք է տալիս կանխարգելիչ միջուկային հարված հասցնել:
Նման հարվածը հնարավոր կդառնա, եթե Փհենյանը թշնամու սպառնալիքը մոտալուտ և հավանական համարի:
Կիմ Չեն Ինն այժմ օժտված է միանձնյա, միջուկային զենքի հետ կապված գործողությունների ցանկացած որոշում կայացնելու բացառիկ իրավունքով։
ԿԺԴՀ ղեկավարն ասել է նաև, որ երկիրը ապամիջուկայնացման շուրջ բանակցություններ չի վարի։
Աշխարհն ավիրվելու է նիկոլանմանների ջանքերով` ոմանք հանուն իրենց երկրի, ոմանք` հանուն անձնական շահերի, դրանցից մեկն էլ` հանուն թշնամու»:

 
Աղբյուրը` Արտակ Զաքարյան