Հայկ Մարությանի նկատմամբ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում


Հայկ Մարությանի նկատմամբ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում
Սեպտեմբեր 8 15:42 2022

Ոստիկանության Նոր Նորքի բաժնում նյութեր են նախապատրաստվում Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի պաշտոնավարման ընթացքում տեղի ունեցած մի դեպքի փաստով։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում տեղեկություններ են ստացվել, որ Հ․ Մարությանը 2019 թվականի փետրվարի 18-ին առանց նպատակային նշանակությունը փոխելու արդյունաբերական ընդերք օգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, Երևան քաղաքի Բագրևանդ փողոցի 110 հասցեում գտնվող հողամասում տրամադրել է «ռեստորանային համալիրի վերակառուցման, ընդլայման և նոր մակերեսով մասնաշենք կառուցելու» նախագծման և հետագայում նաև շինարարության թույլտվություն»։

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։