Պաշտպանության նախարարությունը ադրբեջանական շարասյունը միայնակ կանգնեցրած հայ զինվորականի մասին հայտարարություն է արել


Պաշտպանության նախարարությունը ադրբեջանական շարասյունը միայնակ կանգնեցրած հայ զինվորականի մասին հայտարարություն է արել
Սեպտեմբեր 8 14:41 2022

Սոցիալական ցանցերում երկու օր է տարածվում է տեսանյութ, որտեղ երևում է, որ ադրբեջանական շարասյունը հայ զինվոր միայնակ կանգնեցնում է։

Պաշտպանության նախարարությունն զինվորին նույնականացնելու աշխատանքներ է սկսել։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։

 

«Տեղորոշման, ամսաթվի հստակեցման և անձի նույնականացման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են: Նախնական որոշ տվյալներ կան, բայց պաշտպանության նախարարությունը կհայտնի միայն ճշտված, ճշգրիտ տեղեկություններ»,-ասաց նա։

Համացանցում տարբեր օգտատերեր նշում են, որ դեպքը տեղի է ունեցել հակառակորդի՝  Սանասար ներխուժման ժամանակ։ Ադրբեջանցիներն առաջարկում են հայ զինծառայողին հանձնվել և խոստանում խնայել նրա կյանքը, սակայն նա հրաժարվում է։