Խորհրդարան չվերադառնալու՝ «Պատիվ ունեմ» խմբակցության որոշումը ուժի մեջ է, «Հայաստան» խմբակցությունը հանդես կգա հայտարարությամբ


Խորհրդարան չվերադառնալու՝ «Պատիվ ունեմ» խմբակցության որոշումը ուժի մեջ է, «Հայաստան» խմբակցությունը հանդես կգա հայտարարությամբ
Սեպտեմբեր 8 13:49 2022

Սեպտեմբերի 12-15-ը կմեկնարկի ԱԺ 8-րդ գումարման աշնանային նստաշրջանը։ Tert.am-ը զրույցել է ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորների հետ հետ՝ պարզելու արդյոք ունե՞ն որոշում ԱԺ նիստերին մասնակցելու հետ կապված, թե՞ ոչ։

«Խորհրդարան չգնալու՝ «Պատիվ ունեմ» խմբակցության՝ դեռ մայիս ամսին կայացրած որոշումը շարունակում է մնալ ուժի մեջ»,- այս մասին Tert.am-ին փոխանցեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

 

Խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանն էլ ասաց, որ եթե նախորդ որոշումից հետո որևէ իրողություն փոխվի, հանդես կգան հավելյալ հայտարարությամբ։

Ինչ վերաբերում է «Հայաստան» խմբակցությանը, ապա պատգամավոր Վահե Հակոբյանը  Tert.am-ին փոխանցեց, որ այդ հարցով վաղը խմբակցությունը հանդես կգա հայտարարությամբ։