Ավագ դպրոցներում շատերն ընտրել են թուրքերենն ու ադրբեջաներենը․ Վահրամ Դումանյան


Ավագ դպրոցներում շատերն ընտրել են թուրքերենն ու ադրբեջաներենը․ Վահրամ Դումանյան
Սեպտեմբեր 8 13:39 2022

Ավագ դպրոցներում մենք թուրքերենը և ադրբեջաներենն առաջարկել ենք որպես ընտրովի առարկա։ Եվ շատերն ընտրել են թուրքերենն ու ադրբեջաներենը։

Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը։

 

Նրա խոսքով՝ 44–օրյա պատերազմը ցույց է տվել, թե թշնամին ինչ մակարդակով է տիրապետել հայերենին, և նրանք վերապատրաստվել են և վեչապատրաստվում են նաև դպրոցներում։

«Ես հարցրեցի դպրոցներից մեկի տնօրենին, թե ինչու են այդպես ընտրել, նա ինձ ասաց, որ պատճառները նույնն են, ինչ ադրբեջանցիներինի մոտ»,-ասաց նախարարը։