Օդի ջերմաստիճանը կրկին կբարձրանա


Օդի ջերմաստիճանը կրկին կբարձրանա
Սեպտեմբեր 7 14:49 2022

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ Երևանում սեպտեմբերի 7-ի  ցերեկը  առանձին հատվածներում հնարավոր է անձրև և ամպրոպ: Սեպտեմբերի 8-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

 
 

Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-19մ/վրկ:

 

 

Հանրապետության տարածքում`

 
 

Սեպտեմբերի 7-ի ցերեկը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 8-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև: Սեպտեմբերի 9-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

 

Քամին՝ հյուսիս-արևմտյան 2-5մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 7-ին կնվազի 4-6, այնուհետև 9-12-ին աստիճանաբար կբարձրանա 5-8 աստիճանով: