Սահմանին զոհ ունենք


Սահմանին զոհ ունենք
Սեպտեմբեր 6 13:49 2022

Սեպտեմբերի 5-ի երեկոյան հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքում, նախնական տվյալներով` հակառակորդի արձակած կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Արման Գագիկի Սարգսյանը (ծնված 2002թ.):

 
 

Փաստի առթիվ կայազորային քննչական բաժնում նախապատրատվում են նյութեր:

 

«Պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում Արման Սարգսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակից ընկերներին»,-նշվում է հաղորդագրության մեջ: