«Ձեն էինք տալիս՝ հա՞յ եք, ասում էին՝ հա, հայ ենք, բայց գնում էինք առաջ, կրшկпւմ էին». վաշտի հրամանատար (տեսանյութ)


«Ձեն էինք տալիս՝ հա՞յ եք, ասում էին՝ հա, հայ ենք, բայց գնում էինք առաջ, կրшկпւմ էին». վաշտի հրամանատար (տեսանյութ)
Սեպտեմբեր 5 23:07 2022

«Դիրքավորված ենք եղել, անձնակազմը բացազատված է եղել Խուռհատ սարի երկարությամբ: Դիմացից հրետանին կրակում էր Հադրութի ուղղությամբ, դե, Հադրութը մեր հետևում էր, Ջաբրայիլն էլ մեր դիմացն էր: Հակառակորդը հրետակոծում էր Հադրութ քաղաքը, մի երկու սնարյադ կարող է գար ընկներ մեր կողքերը սարի»,-Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ պատերազմի ընթացքում մարտադաշտն ինքնակամ լքելու մեջ մեղադրվող հրամանատար Իշխան Վահանյանի գործով դատական նիստի ժամանկ պատմել է վկան՝ ուսումնական վաշտի հրամանատար Հայկազ Գրիգորյանը։

Մանրամասնելով՝ վերջինն ասել է․ «Մինչև «Թութակներ» հասնելը գյուղ կա, այդտեղ էլ հակառակորդ կա ասեցին, ձեն էինք տալիս՝ հա՞յ եք, ասում էին՝ հա, հայ ենք, բայց գնում էինք առաջ, կրակում էին»։

Մանարամասները՝ տեսանյութում

 
«Ձեն էինք տալիս՝ հա՞յ եք, ասում էին՝ հա, հայ ենք, բայց գնում էինք առաջ, կրակում էին». վաշտի հրամանատար