|
«Շուշիում եղած գեներալներ, այլ զինվորականներ արդեն սկսել են ցուցմունքներ տալ։ Մեղադրանք ներկայացվելու մեջ որևէ քաղաքական նպատակ չկա, քննությունը կպարզի մեղավորներին: Շուշին անառիկ ամրոց էր, ո՞նց եղավ, որ հանձնեցինք, այդքան զոհ տվեցինք, մեղավորները պետք է պատասխան տան»,- 24News-ի հետ զրույցում նշել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը։ «Պատերազմի պարտության պատճառը վատ ղեկավարումն ու անփութությունն է եղել. ով ուզում է լինի` եթե մեղավոր է, պետք է պատասխան տա: Ենթադրություններ չպետք է անել, ցուցմունքների հիման վրա կպարզվի յուրաքանչյուրի մեղավորությունը»,- ասել է նա։ Մանրամասները՝ տեսանյութում |
«Շուշին անառիկ ամրոց էր, ո՞նց եղավ` հանձնեցինք, այդքան զոհ տվեցինք, մեղավորները պետք է պատասխան տան»․ Գագիկ Մելքոնյան










