Աբրահամյանն ու Սեդրակյանը հրավիրվել են դատախազություն․ հայտնի է պատճառը


Աբրահամյանն ու Սեդրակյանը հրավիրվել են դատախազություն․ հայտնի է պատճառը
Սեպտեմբեր 5 12:24 2022

ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանը այսօր ներկայացել է Գլխավոր դատախազություն: Armday.am-ի ունեցած տեղեկությունը հաստատեցին դատախազության հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Դատախազությունից նշեցին, որ նրա գույքերի նկատմամբ, որպես հայցի նախնական ապահովման միջոց, դատախազության ներկայացրած միջնորդության հիման վրա դատարանը կիրառել է կալանք:

 
 
 

Ավելի վաղ մամուլում հրապարակումներ էին եղել այն մասին, որ «ապօրինի ծագում ունեցոց գույքի» գործով դատախազություն է հրավիրվել նաև նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը։ Գլխավոր դատախազությունից մեզ հայտնեցին, որ Աբրահամյանը չի ներկայացել։