Հանրապետության որոշ շրջաններում և Երևանում օդի ջերմաստիճանը կհասնի +38...+40 աստիճանի․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին


Հանրապետության որոշ շրջաններում և Երևանում օդի ջերմաստիճանը կհասնի +38...+40 աստիճանի․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Սեպտեմբեր 3 16:18 2022

Իրաքի շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Վայոց ձորի նախալեռնային գոտիներում և Երևանում սեպտեմբերի 3-4-ը ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +38…+40 աստիճանի։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին արտակարգ իրավիճակների նախարարությունից, պայմանավորված բարձր ջերմային ֆոնով և տեղումների բացակայությամբ՝ հանրապետության նախալեռնային և հովտային գոտիներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

Հանրապետության տարածքում` սեպտեմբերի 3-ի ցերեկը և 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 5-6-ը, 8-ի գիշերն առանձին շրջաններում և 7-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ:

 

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 5-7-ը կնվազի 6-9 աստիճանով: