Նովոսիբիրսկում մի ձեռք ունեցող բռնցքամարտիկ Կարապետյանը հարձակվել է հանդիսատեսի վրա (Video)


Նովոսիբիրսկում մի ձեռք ունեցող բռնցքամարտիկ Կարապետյանը հարձակվել է հանդիսատեսի վրա (Video)
Սեպտեմբեր 3 00:39 2022

Սիբիրի մարտական լիգայի (SFL) մրցաշարում տեղի ունեցած միջադեպի մասնակից է դարձել մի ձեռք ունեցող խառը ոճի (MMA) մարտիկ Ալեքսանդր Կարապետյանը։

Մարզիկը պարտություն է կրել Նովոսիբիրսկում կայացած մրցաշարում, որից հետո հարցազրույց է տվել։ Լսելով դահլիճից հայհոյանքներ՝ Կարապետյանը դեն է նետել խոսափողը, դուրս թռել ռինգից ու հարձակվել հանդիսատեսներից մեկի վրա։ Ծեծկռտուքն ընդհատվել է անվտանգության աշխատակիցների կողմից։

Բռնցքամարտիկը հիվանդության պատճառով կորցրել է ձախ նախաբազուկը 18 տարեկանում։