|
Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, ընդդիմադիր «Հայաստան» դաշինքը 19:30-ից հանրահավաք էր իրականացնում Երևանի Ֆրանսիայի հրապարակում: «Իրազեկ քաղաքացիների միավորումն» աերոնկարահանման միջոցով իրականացրել է հանրահավաքի մասնակիցների հաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ 19:48-ի դրությամբ Ֆրանսիայի հրապարակում և հարակից տարածքներում գտնվել է շուրջ 2550 մարդ: Հաշվարկն իրականացվել է մասնակիցների անհատական հաշվարկի միջոցով։ Լուսանկարը բարձր որակով հասանելի է այստեղ։ Մեր հաշվարկը ստուգելու նպատակով մարդկանց անհատականացնող կետերով նկարը կարելի է ներբեռնել այստեղից։ Հանրահավաքի ՝ դրոնով արված տեսանյութը՝ ստորև |
«Հայաստան» դաշինքի հանրահավաքին մասնակցողների թիվն ըստ ԻՔՄ-ի










