Հրատապ.Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել ՀՀ ՊՆ տրանսպորտային միջոցի ուղղությամբ


Հրատապ.Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել ՀՀ ՊՆ տրանսպորտային միջոցի ուղղությամբ
Սեպտեմբեր 2 20:21 2022

Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան ուղղությամբ կրակ են բացել ՀՀ ՊՆ տրանսպորտային միջոցի ուղղությամբ, հայտնում են ՀՀ պաշտպանական գերատեսչությունից: Հայկական կողմը կորուստ չունի:

Միևնույն ժամանակ ՊՆ-ից հաղորդում են, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տարածել է ապատեղեկատվություն, հայտնելով, թե իբր ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումներն են հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան ուղղությամբ կրակ բացել ադրբեջանական դիրքերի և տրանսպորտային ռազմական միջոցների ուղղությամբ: