Ադրբեջանցիները վառվող անիվներ են գլորել Նորաբակի ուղղությամբ․ 4 օր է՝ հրդեհը չի մարվում


Ադրբեջանցիները վառվող անիվներ են գլորել Նորաբակի ուղղությամբ․ 4 օր է՝ հրդեհը չի մարվում
Սեպտեմբեր 2 20:04 2022

Գեղարքունիքի մարզի Նորաբակ գյուղի հարևանությամբ գտնվող սարերի վրա շուրջ 1.5 տարի դիրքավորված ադրբեջանցի զինված ծառայողները հերթական սադրանքին են դիմել՝ այրել են գյուղի խոտհարքները. գրում է 168.am-ը։

Նորաբակի գյուղապետ Վազգեն Ասատրյանը լրատվամիջոցի հետ զրույցում ասել է, որ հրդեհը 4 օր առաջ է բռնկվել, երբ ադրբեջանցիները վառվող անիվներ էին գլորել դեպի իրենցից ներքև գտնվող խոտածածկ տարածք․

«Համարյա 4 օր է՝ այս վիճակն է, իրենց ներկայիս զբաղեցրած պոստերի մոտի խոտերն են վառել, այս պահին էլ դեռ վառվում է։ Քամին կրակը մեկ փչում է այս կողմ, մեկ փչում է այն կողմ»։

Հարցին՝ արդյոք վտանգ չկա՞, որ կրակը կարող է հասնել գյուղ, գյուղապետն ասաց, որ մինչև գյուղը գետ է անցնում, այդ մասով հանգիստ են։