2017թ. 1-ին կիսամյակում գրանցվել է ինքնասպանության 89 դեպք. ԱԻՆ


2017թ. 1-ին կիսամյակում գրանցվել է ինքնասպանության 89 դեպք. ԱԻՆ
Հուլիս 24 15:35 2017

Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում գրանցվել է թվով 89 ինքնասպանության դեպք: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ Հովհաննես Խանգելդյանը՝ նշելով, որ դա 5-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից:

«Գերակշիռ մեծամասնությունը՝ 56-ը, բնակարաններում և առանձնատներում է, որը նվազել է 6 դեպքով, 12-ը՝ բարձրահարկ շինություններից նետվելու միջոցով, կամուրջներից՝ 5, հասարակական վայրերում՝ 3, բաց տարածքներում՝ 2 և այլ վայրերում՝ 11»,-ասել է  նա:

Խանգելդյանի փոխանցմամբ՝ 89-ից 65-ը ինքնասպանության ձև է ընտրել կախման եղանակը, 19-ը՝ վայր նետվելը, 3-ը՝ հրազենի կիրառումը, 1-ը՝ երակների վնասումը և 1-ը՝ այլ եղանակով: