Ջրափրկարարները Կառնուտի ջրամբարից դուրս են բերել որոնվող քաղաքացու դին. լուսանկարներ


Ջրափրկարարները Կառնուտի ջրամբարից դուրս են բերել որոնվող քաղաքացու դին. լուսանկարներ
Հուլիս 24 14:59 2017

Այսօր 10:40-ին վերսկսված որոնողական աշխատանքների արդյունքում ջրափրկարարները ժամը 14։20-ին հայտնաբերել են Շիրակի մարզի Կառնուտի ջրամբարում ջրահեղձված՝ 1981 թ. ծնված Կ. Գ.-ի դին և դուրս բերել լճից:

Հուլիսի 24-ին, ժամը 00:17-ին տեղեկություն էր ստացվել, որ 1981 թ. ծնված Կ. Գ.-ը մեկնել է Շիրակի մարզի Կառնուտի ջրամբար և չի վերադարձել, կասկածվում է, որ նա ջրահեղձվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր էր մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:

Կառնուտի ջրամբարի արևմտյան հատվածում գտնվող արհեստական լճի (մոտ 5 մ խորությամբ, մոտ 70 մ երկարությամբ և 25 մ լայնությամբ) ափին հայտնաբերվել էր Կ. Գ.-ի հագուստը:

Ժամը 03:03-ին մթության պատճառով և եղանակային պայմաններից ելնելով որոնողական աշխատանքները դադարեցվել և վերսկսվել էին առավոտյան: