«Զվարթնոց» օդանավակայանում ուղևորը հանկարծամահ է եղել:
Տեղեկությունների համաձայն ուղևորը պատրաստվել է « Զվարթնոց» օդանավակայանից QR286 համարի չվերթով ժամը 03:30-ին մեկնել Քաթարի մայրաքաղաք Դոհա:
ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը Armday.am-ի հետ զրույցում ասաց, որ ոստիկանությունն ահազանգ ստացել է հուլիսի 24-ին՝ ժամը 01:50-ին:
«Ահազանգ է ստացվել, որ հուլիսի 24-ին՝ ժամը 01:50-ին Դոհա-Երևան չվերթի ուղևորներից մեկը մահացել է: Պարզվել է, որ օդանավակայանում հանկարծամահ է եղել 1952 թվականին ծնված քաղաքացի»,-նշեց Ջանոյանը:
Ոստիկանությունից հայտնեցին, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է քննություն:










