Ողբերգական դեպք Տեխասում. բեռնատարի կցորդում հայտնաբերվել են ութ ներգաղթյալների դիեր


Ողբերգական դեպք Տեխասում. բեռնատարի կցորդում հայտնաբերվել են ութ ներգաղթյալների դիեր
Հուլիս 24 09:13 2017

ԱՄՆ Տեխաս նահանգի հարավում՝ բեռնատարի կցորդում, հայտնաբերվել են ութ ներգաղթյալների, այդ թվում՝ երկու երեխայի դիեր։ Ինչպես հայտնում է CNN-ը, այդ բեռնատարը տեղափոխել է ներգաղթյալների:

Հաղորդվում է, որ միջադեպը տեղի է ունեցել Տեխաս նահանգի Սան Անտոնիո քաղաքում։ Տեղի իշխանությունների տվյալներով՝ կցորոդում, ընդհանուր առմամբ, եղել է 38 մարդ, նրանցից 20-ը հոսպիտալացվել են։ Որոշ տուժածների վիճակը գնահատվում է ծանր։

Դեպքի վայր է ժամանել ոստիկանությունը: Իրավապահներին կանչել են խանութի աշխատակիցները, որի մոտ կայանել էր տրանսպորտային միջոցը։