|
«ՖիզԳորոդոկ Երևան» ֆեյսբուքյան էջը հայտնում է. «Այսօր առավոտյան (ապօրինի շինաշխատանքները սկսելուց ու մեր ակտիվ պայքարի մեկնարկից ուղիղ մեկ տարի անց) «Ռատկո» ՍՊԸ-ն վերսկսել է շինաշխատանքները Ֆիզիկայի Գիտավանում: Մեր իրավական պայքարի արդյունքում բացահայտված խնդիրները դեռևս լուծում չեն գտել պատասխանատու մարմինների կողմից: Ըստ մեր իրավաբանների ունեցած տեղեկությունների՝ շինթույլտվութունը հաստատված չէ, և որևէ շինաշխատանք տեղում չի կարող իրականացվել: Առավոտից մեկնարկած աշխատանքները հանդիպել են բնակիչների խաղաղ և օրինական դիմադրությանը՝ պահանջելով ներկայացնել վավեր շինթույլտվություն, որը ՉԻ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ: Այս պահին ԲԵՐՄԱՆ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ երկու քաղաքացի՝ իրավաբան Հայկ Հարությունյանն ու ֆիզիկոս Միքայել Ագանյանցը: Երևանի՛ քաղաքապետարան, պահանջում ենք ԿԱՍԵՑՆԵԼ շինաշխատանքները, վերսկսել բնակիչների մասնակցությամբ հանդիպումները, որոնց ընթացքում պետք է քննվեն և գնահատական ստանան «Ռատկո» ՍՊԸ-ի փաստաթղթային փաթեթում առկա խնդիրները»: |
Աղբյուրը` ՖիզԳորոդոկ Երևան










