Նիկոլը շարունակում է կազմաքանդել հայոց բանակը, ընդ որում այնպիսի մեխանիզմներով ու տակտիկայով, որ հետո էլ հետ հավաքել չլինի։ Ընդ որում, այդ գործընթացին փորձում է մեղսակից սարքել ողջ հասարակությանը, որպեսզի կարողանա թաքնվել հասարակության բնազդային ստորագույն հատկանիշների ու մորթապաշտության հետևում։ Ու միակ բաց հարցը որ մնում է, թե նա դա անում է ընդամենը սեփական իշխանությունը պահելու համար, թե դրան ավելանում է նաև արտաքին, մասնավորապես Բաքվի պատվերը։ Չնայած գլոբալ առումով դա էլ նշանակություն չունի, իր այդ քայլերը հանգեցնելու են նույն աղետաբեր արդյունքի պետության ու ազգի համար»:










