Կառավարությունը գաղտնի որոշմամբ ԶՄՊԿ-ի բաժնետոմսերի եւս 6 տոկոս է նվեր ստացել. դրա կառավարումը հանձնվեց ԱՆԻՖ-ին (տեսանյութ


Կառավարությունը գաղտնի որոշմամբ ԶՄՊԿ-ի բաժնետոմսերի եւս 6 տոկոս է նվեր ստացել. դրա կառավարումը հանձնվեց ԱՆԻՖ-ին (տեսանյութ
Օգոստոս 24 11:42 2022

Հայաստանի Հանրապետությունը որպես նվիրատվություն «ԱՄՓ» հոլդինգ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից ստացել է 188,947 հատ բաժնետոմս։ Ըստ էության՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի մաս կազվող «ԱՄՓ» հոլդինգից ստացած բաժնետոմսերը կազմում են «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի բաժնետոմսերի ընդհանուր քանակի 6,875 տոկոսը։ Ստացված նվիրատվության կառավարման լիազորությունը վերապահվել է ՀՀ վարչապետի աշխատակազմին:

Ինչպես նշված է նախագծի հիմնավորման մեջ, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության՝ կառավարությանը նվեր տրված 6,875 տոկոս բաժնետոմսերով հավաստված իրավունքները կհանձնվեն «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» փակ բաժնետիրական ընկերության հավատարմագրային կառավարմանը: