ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն օգոստոսի 23-ին «Քաղաքական գործչի կերպարը» թեմայով դաս-հանդիպում է ունեցել Ազգային ժողովի «Ամառային դպրոց» ծրագրին մասնակցող աշակերտների հետ:
Ինտերակտիվ միջավայրում անցկացված դասի ընթացքում Ալեն Սիմոնյանն անդրադարձել է հայտնի քաղաքական գործիչներին բնորոշ եւ դրական գնահատականի արժանացած ու մերժելի դասագրքային եւ իրական օրինակների:
Աշակերտներն Ալեն Սիմոնյանից խորհուրդներ են հարցրել նաեւ գրքերի ընտրության հարցում:










