Փրկարարը պատմում է ինչպես է դուրս բերել 5 ամյա երեխային և հղի մորը փլատակներից.


Փրկարարը պատմում է ինչպես է դուրս բերել 5 ամյա երեխային և հղի մորը փլատակներից.
Օգոստոս 23 22:42 2022

???

 

«4 կրպակների դիմաց նկուղային հատված կար, չորս հոգի՝ հղի կինը, նրա 5-ամյա երեխան, քույրն ու խանութի աշխատակիցը, դուրս բերվեցին նկուղի աստիճաններից: Երեք աստիճան բարձրացած, այդ աստիճանների վրա իրար գրկած ընկած էին: Ենթադրվում է, որ փորձել են փախչել, փլուզումը տեղի է ունեցել: Նրանց մոտ հրդեհ ընդհանրապես չի եղել, փլատակներից էին տուժել: Շատ ուժեղ վնասվածք էր ստացել հղի աղջիկը՝ գլխի հատվածում, կողքին ընկած խանութի աշխատողն էլ էր տարբեր հարվածներ ստացել փլուզումից: Հարվածներ չէր ստացել հղիի քույրը: Երեխայի շորերը լրիվ մաքուր էին, անգամ փոշոտ չէին. նրան գրկած էին մահացել: Սկզբից փոքրիկին դուրս բերեցինք, երկար, գանգուր մազերը տեսնելով՝ կարծում էինք՝ աղջիկ երեխա է: Ամենածանրը այդ երեխային դուրս բերելն էր. դստերս տարիքի էր: 2011 թվականից ծառայության մեջ եմ, պրակտիկայում շատ է եղել այրված, մասնատված մարդկանց դիերի դուրս բերում եւ այլ դժբախտ պատահարներ, բայց հղի կնոջ ու երեխայի այդ տեսարանին հոգեբանորեն պատրաստ չէի». փրկարար ծառայության աշխատակից

Գոհար Սավզյանի ֆեյսբուքյան էջից