«Եթե մտածում եք, որ մենք վաղն անենք նորից հանրահավաք, վաղը սա կգա ու կստորագրի, ես դրան չեմ հավատում: Եթե մտածում եք, որ ամեն օր գանք, սա էդ ժամանակ կստորագրի, ես դրան չեմ հավատում: Միակ հնարավոր ձևը մնացել է պաշտոնանկությունը: Եվ եթե այդ ձևը չի գործադրվում, ուրեմն նա մնում է իշխանության, իսկ այդ դեպքում նա մեռնելու է վարչապետի պաշտոնում, ասենք՝ 98 տարեկան հասակում: Նա իշխանություն չի տալու ոչ մեկին»,- ասաց Էդգար Ղազարյանը՝ հիշեցնելով, որ Հայաստանում ընտրություններով իշխանափոխություն երբեք չի եղել:










