|
Թուրքագետ Վարուժան Գեղամյանի գրառումը․ «Դեռ տարվա սկզբին եմ նշել, որ առանց ՀՀ դե-ֆակտո իշխանությունների և Ադրբեջանի միջև կնքված փաստաթղթի Թուրքիա-Հայաստան փաստաթուղթ չի կնքվելու (այսօր այդ մասին ուղիղ տեքստով ասել է նաև Թուրքիայի ԱԳՆ Չավուշօղլուն): Ավելին, դրանից հետո կնքելու կամ բանակցելու կարիք չի լինելու առանձնապես: Այն պահից սկսած, երբ ՀՀ-ն ճանաչի Արցախը Ադրբեջանի մաս և նվիրի նոր տարածքներ ըստ «տարածքային ամբողջականության» սկզբունքի, Թուրքիան, որպես «սփոփիչ մրցանակ», կբացի որևէ անցակետ, որը Հայաստանին կտա ոչինչ, բացի նոր սպառնալիքներից և արդեն թուլացած Հայաստանի առջև նոր պայմաններ կդնի: |
«Երբ ՀՀ-ն ճանաչի Արցախն Ադրբեջանի մաս, Թուրքիան, որպես «սփոփիչ մրցանակ», կբացի որևէ անցակետ»․ թուրքագետ
Աղբյուրը` Վարուժան Գեղամյան










