|
44-օրյա պատերազմի ժամանակ միակ զավակին կորցրած Տիկին Նաիրան վստահեցրեց՝ այս իշխանությունն իրականացնում է թուրքական ծրագիր, և «ինչպես ասում էր տիկին Աննա Հակոբյանը, մեր երեխաները զոհվել են հանուն ոչնչի»: Ըստ նրա, ամենացավալին այն է, որ շատերը ձեռքերը լվացել ու հետ են քաշվել՝ ասելով, թե ամեն ինչ վերևից որոշված է և իրենք ոչինչ չեն կարող անել: «Ես հարց եմ տալիս՝ եթե ձեր հարազատը դժվարին իրավիճակում լիներ, ձեզնից օգնություն խնդրեր, դուք ձեռքներդ կլվանայիք ու հեռո՞ւ կկանգնեիք: Այդ դեպքում ինչո՞ւ չեք լսում հայրենիքի ճիչը: Չե՞ք հասկանում, որ այսպես շարունակվելու դեպքում ձեր հարազատների արտաշիրիմված մարմինները կրկին թաղելու տեղ չեք ունենալու, որովհետև հայրենիք չի լինելու: Բերձորից հետո հաջորդը Սյունիքն է, եթե Սյունիքը չլինի, Հայաստան չի լինելու: |










