|
«Բոլոր դեպքերում ես կարծում եմ՝ Հայաստանը համայն հայության հայրենիքն է»,- այսօր՝ Հայաստանի անկախության հռչակագրի ընդունման 32-ամյակի կապակցությամբ հրավիրված նիստից առաջ՝ լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Սփյուռք-Հայաստան հարաբերություններին, ասել է Սփյուռքի նախկին նախարար Հրանուշ Հակոբյանը։ «Ճիշտն ասած՝ նախարարության փակվելուց հետո ես գրեթե չեմ հետևում այդ աշխատանքներին, գիրք եմ գրում»,- նշել է Հակոբյանը։ |
«Ճիշտն ասած՝ Սփյուռքի նախարարության փակվելուց հետո գրեթե չեմ հետևում աշխատանքներին»․ Հրանուշ Հակոբյան










