|
ԱԻՆ մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից հետո` օգոստոսի 14-ից մինչ օրս, փակ է Քրիստափորի փողոցի մի հատվածը։ Երեկ «Փեթակ» առևտրի կենտրոնի տնտեսվարողները պահանջում էին հստակ օր ասել, թե երբ կարող են վերադառնալ աշխատանքի։ Տեղեկացնում եմ, որ երեկ Ոստիկանության, Քննչական կոմիտեի և ԱԻՆ պաշտոնյանները քննարկում են ունեցել տնտեսվարողների բարձրացրած հարցերի շուրջ։ Որոշում է կայացվել միակողմանի բացել նշված ճանապարհահատվածը` պահպանելով անվտանգության կանոնները։ Այժմ այդ ուղղությամբ տարվում են աշխատանքներ»։ |
Աղբյուրը` Հայկ Կոստանյան










