|
Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանի գրառումը. «Երբ ամեն ինչ անվերադարձ կորսված կլինի, բացի այլ արդարացումներից («աշխարհաքաղաքական բարդ իրավիճակ», «նախկիների կողմից թալանված երկիր և բանակ», «թուրքական բայրաքթարներ», «ներքին թշնամի» և այլն, և այլն), Արցախի այսօրվա իշխանությունները կատարվածի մեղքը կբարդեն նաև Հայաստանի իշխանությունների վրա (չնայած ժամանակին խոստովանել են, որ իրենց որդեգրած քաղաքականության միջև ստորակետի տարբերություն չկա), իսկ վերջիններս՝ ռուսների կամ արևմուտքի (չնայած Երևանը քանիցս պնդել է, որ երկուսի հետ էլ հարաբերությունները աննախադեպ բարձր մակարդակի վրա են): Մինչդեռ իրականությունը, որում այսօր հայտնվել ենք ազգովի և դեռ շարունակում ենք անորոշության ուժով ընկղմվել դրսից և ներսից մեզ պարտադրված ճահճի խորխորատում, պայմանավորված է ոչ այնքան նշված հանգամանքներով կամ հարաբերություններով, այլ առավելաապես այդ հանգամանքների ու հարաբերությունների հետևում կանգնած անկարողների իշխանավարությամբ... |
Աղբյուրը` Սենոր Հասրաթյան










