Երևանում երկհարկանի առանձնատուն է այրվում. դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ


Երևանում երկհարկանի առանձնատուն է այրվում. դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ
Հուլիս 23 21:12 2017

ԱԻՆ-ից հայտնում են, որ հուլիսի 23-ին՝ ժամը 19:17-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նիկոլ Դուման-Բարբյուս փողոցների խաչմերուկում այրվում է երկհարկանի տուն:

Հրդեհի բարդության 2-րդ կանչով դեպքի վայր են մեկնել վեց մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն: