Ռուսաստանում ավտոբուսը քարշ է տվել 4-ամյա աղջկան (տեսանյութ)


Ռուսաստանում ավտոբուսը քարշ է տվել 4-ամյա աղջկան (տեսանյութ)
Հուլիս 23 17:52 2017

ՌԴ Նորիլսկ քաղաքում ավտոբուսը քարշ է տվել 4-ամյա աղջկան, ինչի հետևանքով երեխան մարմնական վնասվածքներ է ստացել: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։

Ավտոբուսի դռները փակվել են այն պահին, երբ աղջիկն իր մոր հետ բարձրանալիս է եղել: Վարորդը չի նկատել հետևի դռնից ոտքով կպած 4-ամյա աղջկան և քարշ տվել մի քանի մետր։ Նշվում է, որ մոտ 10 ականատեսներ վազել են ավտոբուսի հետևից։

Երեխան հոսպիտալացվել է, փաստի առթիվ հետաքննություն է սկսվել: