«Սարսափելի էր. մարդիկ կային, որ տաղավարներում նույն վիճակով մնացել էին». կամավոր


«Սարսափելի էր. մարդիկ կային, որ տաղավարներում նույն վիճակով մնացել էին». կամավոր
Օգոստոս 19 11:47 2022

«Էն ժամանակահատվածում, երբ մենք գործողություններ ենք իրականացրել, չենք իմացել՝ որտեղ ինչքան մարդ կա, քարերի տակ ինչ տեսարան է լինելու: Սարսափելի վիճակ է եղել: Նույնիսկ դրվագներ են եղել, որ մարդիկ իրենց աշխատասենյակում հենց էդ ձևի՝ նույն վիճակով մնացել են»,- անդրադառնալով օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունին՝ ասել է ՈՄԱ-ի կամավորական Թովմաս Ծատուրյանը:

Հիշեցնենք՝ որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 16 քաղաքացու դի, կա 1 անհետ կորած: