Այսօր հանդիպել եմ անհետ կորած համարվող քաղաքացի Վանիկ Ամիրխանյանի որդուն և հարազատներին. ԱԻ նախարար


Այսօր հանդիպել եմ անհետ կորած համարվող քաղաքացի Վանիկ Ամիրխանյանի որդուն և հարազատներին. ԱԻ նախարար
Օգոստոս 18 22:15 2022
Այսօր «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում հանդիպել եմ անհետ կորած համարվող քաղաքացի Վանիկ Ամիրխանյանի որդուն և հարազատներին։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը:
 
«Ներկայացրել եմ որոնողական աշխատանքներ իրականացնելու մեր մարտավարական քայլերը, վստահեցնելով որ չենք խնայել և չենք խնայի մեր ուժերը հնարավորության սահմաններում ամեն ինչ անելու նրան հայտնաբերելու համար։
Տոկունություն, ուժ և կորով եմ հայտնել վերջիններիս»,- գրել է նախարարը։