Հրաչյա Սարգսյանի նոր «նվերը» երևանցիներին


Հրաչյա Սարգսյանի նոր «նվերը» երևանցիներին
Օգոստոս 18 22:00 2022

 

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը որոշել է կտրուկ քայլերի դիմել՝ Երևանում ապօրինի փողոցային առևտուրը կանխելու համար: Այնքան կտրուկ, որ անգամ Սահմանադրության պահանջների վրա է որոշել աչք փակել և դիցուք՝ առգրավվել քաղաքացիների վաճառքի դրված ապրանքները առանց դատարանի որոշման: Ինչը, բնականաբար, որևէ աղերս չունի ՀՀ սահմանադրության մեջ ամրագրված մոտեցումների հետ: 

Ուշագրավ է, որ մետրոյի նոր կայարան կառուցելու խոստմամբ երևանցիներին կերակրող Սարգսյանի միակ և գերխնդիրը այս պահին, փաստորեն, Երևանում բամբակ ու լոլիկ վաճառողներն են, տպավորություն է, որ բոլոր խնդիրները լուծվել են՝ տրանսպորտը բնականոն է աշխատում, Երևանի փողոցները տիֆի և խոլերայի բուն չեն հիշեցնում իրենց աղտոտվածությամբ, համատիրությունները չեն թալանում քաղաքացիներին, կանաչապատ տարածքները ավելացել են տասնապատիկ անգամ: Ինչ խոսք, մնում է զբաղվել խեղճ ու կրակ բամբակ վաճառողներով, դա էլ քիչ չէ՝ առգրավվել վերջիններիս բամբակը:

 

Մինչդեռ ժամանակին իշխանությունները պնդում էին, որ փողոցային առևտուրը կարգավորելիս պետք է գտնել այնպիսի լուծում, որը կբավարարի թե՛ վաճառողներին, թե՛ քաղաքապետարանին: Հրաչյա Սարգսյանը որոշել է գտնել լուծում, որը կբավարարի միայն քաղաքային իշխանություններին` չառաջարկելով ալտերնատիվ: Չնայած ինչո՞ւ չառաջարկելով. քաղաքապետը իրոնիայով առաջարկում է բամբակ ու լոլիկ վաճառող քաղաքացիներին աշխատանքի ընդունվել ՀՀ պետական և մասնավոր սեկտորում, ըստ նրա` թափուր աշխատատեղերի պակաս չի զգացվում: 



loading...