Ուզում են՝ թող տասը-քսան տարի էլ դատեն, տունս վшռել եմ, որ թпւրքն իմ օջախ չմտնի․ Աղավնոյի բնակիչ 18+


Ուզում են՝ թող տասը-քսան տարի էլ դատեն, տունս վшռել եմ, որ թпւրքն իմ օջախ չմտնի․ Աղավնոյի բնակիչ 18+
Օգոստոս 18 00:20 2022

 



Աղավնոյում մարդիկ շարունակում են իրենց բնակարաններն այրել, որ գյուղը թշնամուն հանձնելուց հետո իրենց տները նրանց նվեր չթողնեն: 

Աղավնոյի բնակիչներից Արման Հայրապետյանը Yerevan.Today-ի հետ զրույցում նշում է, որ ինքն էլ երկու օր առաջ տունը վառել, նոր է գյուղից դուրս եկել, որ իր տանը իր երեխաներից հետո թշնամին չմտնի:

«Ես 2017 թվականից Աղավնոյում եմ ապրում, երկու պատերազմների մասնակից եմ, երկու տղաներս էլ պատերազմի ժամանակ առաջնագծում են եղել, եղբայրս էլ զոհվեց: Հիմա ես չեմ կարող թողնել, որ թուրքը իմ ընտանիքց հետո գա իմ տունը վայելի: Ես ամեն օր Աղավնոյից Գորիս աշխատանքի եմ գնացել, հետո հետ վերադարձել ու շինություն ու հարմարություններ ստեղծել, որ ապրենք, բայց հիմա գնացել եմ վեշերը բերելու ու տունն այրելու: Սրտիս ցավ ա տալիս, որ պետք է թուրքը գա, վայելի իմ տունը, բենզինը լցրել վառել եմ»:

Արմանը նշում է, որ գյուղում շատերը կան, ովքեր մեղադրում են տուն այրողներին, որովհետև վախենում են, որ փոխհատուցում չի լինի՝ ինչպես զգուշացրել են իշխանությունները: Բայց նշում է, որ գյուղը հանձնելուց հետո գոնե հանգիստ խղճով կապրեն, որ իմանան թշնամին չի վայելում իրենց ունեցվածքը:

«Ես բոլորի մոտ էլ ասել եմ՝ ուզում են թող փոխհատուցում էդ տասը միլիոնը չտան, ինձ դա պետք չէ, ինձ պետք է իմ սրբությունը, որ էս տանն իմ կինն է քնել, ես եմ քնել, իմ էրեխեքը, թուրքը չքնի: Ասում են՝ թուրքը վառած տունը հարամ է համարում, չի մտնում, ես էլ վառել եմ, որ թուրքն իմ օջախ չմտնի: Հիմա ուզում են՝ թող տասը-քսան տարի էլ դատեն, ես վառել եմ, որ գնամ հոգիս հանգիստ քնեմ:

Ես մտածում եմ, որ իշխանությունը փող է վերցրել շան ծնունդ Ալիևից, երևի ծախում են, բայց ով էր մտածում, որ Լաչինի միջանցքը կտան, Լաչինը կտան»:

 



loading...