«Ճանապարհաեզրի փակ զուգարաններով տուրիզմ են զարգացնում». Ոսկան Սարգսյան


«Ճանապարհաեզրի փակ զուգարաններով տուրիզմ են զարգացնում». Ոսկան Սարգսյան
Օգոստոս 12 14:45 2022

Լրագրող Ոսկան Սարգսյանը լուսանկար է տարածել՝ գրառմամբ. «Դիլիջան-Սևան ավտոմոբիլային թունելի մուտքի մոտ գտնվող զուգարանի դռները փակ են: Նույն կերպ ամուր կողպված են նաև Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին գտնվող զուգարանի դռները: 
Երբեմն կարելի է տեսնել միջպետական ավտոճանապարհի եզրին իրենց բնական կարիքները հոգացող վարորդների և ուղեւորների: Տարիներ առաջ Տավուշի մարզով ձգվող միջպետական ավոտճանապարհի եզրին զուգարաններ սարքեցին, կահավորվեցին, սակայն կարճ ժամանակ անց թալանվեցին, դրանց սանհանգույցները ջարդվեցին և այդ ժամանակից զուգարանները փակ են։ Բնական կարիքները հոգալու հարմար տեղը ճանապարհի եզրին գործող ԱԳԼՃԿ-ների զուգարաններն են։ Տավուշի մարզում շատ են պատմական, հուշարձանները, հոգևոր կենտրոնները՝ Հաղարծինը, Գոշավանքը, Մակարավանքը և այլն, ուր ամեն տարի հազարավոր արտասահմանցի զբոսաշրջիկներ են այցելում, նրանց համար ճանապարհի եզրին, անտառում բնական կրաիքները հոգալն անսովոր է։
Ճանապարհների եզրերին գործող հասարակական զուգարանների բացակայություները տուրիզմի զարգացման արգելակ է»:

 

 
Աղբյուրը` Ոսկան Սարգսյան